Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մեղրաջրի օգտակար հատկանիշները. 168.am

Մեղրաջրի օգտակար հատկանիշները. 168.am

Մեղրաջուրն իսկապես հրաշալի միջոց է, որը հասանելի է բոլորին: Մեղրաջուրը հրաշալի կերպով ազդում է օրգանիզմի վրա:

Մեկ թեյի գդալ մեղրը լուծել մեկ բաժակ ջրի մեջ: Ստացվում է 30%-անոց մեղրի թուրմ, որը հավասարազոր է արյան պլազմային: Մեղրը ջրում կլաստերային կապեր է ստեղծում, որն էլ բարձրացնում է դրա բուժական հատկանիշները: Մեղրաջուրն ամբողջությամբ և հեշտությամբ յուրացվում է օրգանիզմում: Մեղրաջուրը պետք է խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Մեկ բաժակը պետք է խմել միանգամից, սա շատ կարևոր է. ստամոքսաելքը բացվում է, և մեղրաջուրն անմիջապես լցվում է աղիներ, որից հետո ներծծվում է արյան մեջ:

 

  1. Մեղրաջուրը լավացնում է մարսողական համակարգը:

  2. Բարձրացնում է իմունիտետը: Անցնում են քրոնիկ հարբուխները, բրոնխիտները, թոքերից դուրս է գալիս խորխը:

  3. Մեղրաջուրն ունի նաև հակապարազիտային հատկանիշներ:

  4. Ամբողջ օրգանիզմը մաքրվում է բջջային մակարդակում:

  5. Բարձրանում է հակաբակտերիալ և հակավիրուսային ազդեցությունը:

  6. Լավանում է հաստ աղիքի աշխատանքը:

  7. Մեղրաջրով կարող եք նաև մաքրել դեմքը: Այն սնուցում է մաշկը՝ դարձնում ավելի փափուկ և նուրբ: Սա բնական կոսմետիկ միջոց է, որը ամենահինն ու ամենաժամանակակիցն է:

 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. medcentre.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ